
Խորին ցավակցություն ենք հայտնում երեկ երեկոյան Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին:
Կարևորում ենք հանրային նշանակության նման դեպքերի քննության և բացահայտման վիճակի վերաբերյալ հասարակության տեղեկացված լինելու իրավունքի լիարժեք երաշխավորումը: Ընդ որում, հատկապես կարևոր է պետական համապատասխան մարմինների կողմից հասարակությանը պարբերական, ստուգված և համակարգված տեղեկությունների մատուցումը:
Մյուս կողմից, այսպիսի իրավիճակներում անհրաժեշտ է զերծ մնալ հրապարակային դաշտում թյուրիմացություն առաջացնող տեղեկությունների տարածումից: Կարևորելով խոսքը ազատության և տեղեկացված լինելու իրավունքի նշանակությունը՝ կոչ ենք անում սոցիալական ցանցերի օգտատերերին նման դեպքերում չստուգված տեղեկություններ տարածելիս ցուցաբերել զսպվածություն՝ ելնելով այլոց իրավունքների պաշտպանության նկատառումից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ