Երեկ Սիսակյան 3 շենքի բնակիչները «Սիսակյան 3-ը մահվան սպառնալիքի տակ», «Կատարե՛ք ձեր որոշումները, մի՛ խաբեք մեզ» բովանդակությամբ պաստառները ձեռքներին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեցին: Այս շենքի խոցելիության աստիճանը բարձր է գնահատվել, իսկ վթարայնությունը դասվել է չորրոդ աստիճանի, ինչի արդյունքում այն ընդգրկվել է քանդման ենթակա շենքերի եւ վերաբնակեցման խիստ առաջնահերթության խմբում: Բայց, միեւնույն ժամանակ, անհասկանալի պատճառներով շենքն ընդգրկված է 2013-2015թթ. միջնաժամկետ ծրագրի ՀՀ քաղաքաշինության նախարարության ֆինանսավորման հայտում: Այս իրավիճակից վրդովված՝ բնակիչները երեկ կառավարությունից պահանջում են իրենց ապահովել բնակարաններով: Սակայն նրանց այդպես էլ ոչ ոք չմոտեցավ: Տեղեկացնենք, որ շենքում բնակվում է գրեթե 125 ընտանիք:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ