«Լեռնային Ղարաբաղում լարվածության հետևում կանգնած է Թուրքիան». Չավուշօղլուն պատասխանել է Մեդվեդևի մեղադրանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չեմ ցանկանում մեկնաբանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, ով ասել է, թե, իբր, Լեռնային Ղարաբաղում ներկայիս իրավիճակի համար մեղավոր է Թուրքիան»: Այս մասին, ինչպես հայտնում է Haqqin.az-ը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն:

«Մեդվեդևի մեղադրանքները ծիծաղելի են: Նույնիսկ չեմ ցանկանում մեկնաբանել»,-ասել է նա:

«Ո՞վ է Ղարաբաղում խախտել հրադադարը: Նրա մեղադրանքներից ստացվում է, որ Թուրքիան ստիպել է Հայաստանին հարձակվել եղբայրական Ադրբեջանի վրա: Ծիծաղելի է: Մենք ևս մեկ անգամ ասում ենք, որ Թուրքիան ոչ ոքի պատերազմի կոչ չի արել»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանին, ինչպես նաև կոչ արել ԵԱՀԿ ՄԽ-ին «բարեխղճորեն կատարել պարտականությունները»:




Լրահոս