Հալաբյան փողոցում երեկ ավտոբուսի պայթյունի մեջ նախնական տվյալներով կասկածվող 40-ամյա Ռուբենը ArmLur.am-ի տեղեկություններով ապրում էր Ձորաղբյուրում, իսկ դեպքի օրն այցելած է եղել Աջափնյակում ապրող մորը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա բնակարանի հետ կապված մշտապես խնդիրներ է ունեցել մոր հետ և այդ օրն էլ վերադառնալիս է եղել մոր տանից: Մեզ տեղեկացրեցին, որ նա այդ օրը եկել է մոր տուն, ձեռքին եղել է պայուսակ, սակայն մայրը վախեցել է և դուռը չի բացել, իսկ ետ դարձի ճանապարհին էլ տեղի է ունեցել պայթյունը: