2013թ. հունվար-հունիսին ՀՀ են ժամանել 321 հազար 279 զբոսաշրջիկներ՝ 14,3 տոկոսով ավելի, քան 2012թ.-ին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2013թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 343 հազար 263 մարդ: 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 13.6%-ով: Ներկայացված թվերով ստացվում է, որ Հայաստանից հանգստի նպատակով ավելի շատ են մեկնողները, քան ժամանողները: Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության, զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ եւ ոչ ավել, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն, նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը:
ՄԵԿՆՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ