Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի լրատվության պատասխանատու Իլլահա Հուսեյնովան Galatv.am-ին հաղորդել է, որ իրենց գրասենյակի աշխատակիցները դեռեւս չեն հանդիպել Ադրբեջանում պատահմամբ հայտնված հայ ռազմագերու հետ: «Մենք սպասում ենք, որ երկու երկրների ղեկավար մարմինները այս հարցի շուրջ հարաբերությունները կարգավորեն»,- ասել է նա: Իսկ հարցին, թե ինչու այս ընթացքում ռազմագերու ընտանիքին որեւէ տեղեկություն չի հաղորդվել, այն դեպքում, երբ յոթօրյա ժամկետում պետք է ռազմագերին իր ընտանիքին որեւէ հաղորդագրություն ուղարկեր, մամուլի պատասխանատուն նշել է, որ եթե իշխանությունների կողմից լինի համապատասխան նախաձեռնություն, ապա Ադրբեջանի ԿՄԽԿ-ն կմիջնորդի, որպեսզի ռազմագերին կարողանա կապ հաստատել իր ընտանիքի հետ: Ինչ վերաբերում է Հակոբ Ինջիղուլյանին ադրբեջանական համազգեստով տեսանկարահանելուն, Իլլահա Հուսեյնովան ասել է, թե իրենք չեն կարող խախտումները հրապարակել` ելնելով ԿՄԽԿ-ի խորհրդապահական գործունեության բնույթից:
Իսկ Երեւանում երեկ Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին հանդիպել է ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ով նշել է, թե Էդուարդ Նալբանդյանն արձակուրդում է, ուստի չի կարող հանդիպել նրանց:
ԴԵՌ ՉԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ