ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՋԱՐԿ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության ներկայացուցիչներից Հովիկ Ահարոնյանը քաղաքապետարանի վարչական շենքի մոտ նստացույց իրականացնող ակտիվիստներին օգոստոսի 14-ին հրավիրել է  միանալու եւ մասնակցելու առաջիկա շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ին, Եռաբլուրի հարակից տարածքի մաքրման աշխատանքներին: Այս առնչությամբ նստացույցի մասնակիցներից Վահագն Մինասյանը NEWS.am-ին ասել  է, որ իրենք չեն կարող ընդունել այդ առաջարկը: «Մենք նստացույցի մեջ ենք: Մենք երեքով չենք մասնակցի: Իսկ ակտիվիստները թող իրենք որոշեն` կմասնակցեն, թե՞ ոչ»,-ասել է նա:

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը «Առավոտ»-ի հարցին՝ ճի՞շտ են արդյոք այն լուրերը, թե քաղաքապետարանը պահանջել է իրեն պատկանող «Ռադիոհայ» ընկերությանը՝ ազատել քաղաքապետարանին պատկանող տարածքը, պատասխանեց. «Այո: 2002 թվականին կառավարությունը որոշում ընդունեց անհատույց տարածքներ տրամադրելու մասին, եւ այդ պահից սկսած՝ «Ռադիոհայը» զբաղեցրել է այդ տարածքը: Առհասարակ, դեռեւս 1995 թվականին ռադիոկայանը հիմնադրվել է հենց այդ հասցեում: Այժմ քաղաքապետարանը վերանորոգում է կատարել, շենքի այդ հատվածում տեղափոխել իր վարչական մարմինները եւ ներկայացրել պահանջ՝ ազատել տարածքը»: Իսկ թե ինչու հիմա որոշվեց, որ «Ռադիոհայ»-ը պետք է տեղափոխվի, Ղուկասյանը դա համարում է պատասխան քաղաքացիական անհնազանդության իր պայքարին:




Լրահոս