Քաղաքացին մտահոգ է` անվտա՞նգ է արդյոք Երևանը, իսկ իրավապահ համակարգը շտկումներ է անում` ով է ումից շատ աշխատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին Երևանում տեղի ունեցած պայթյունի հետաքննության հարցում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը:

Մի քանի ժամ առաջ նման պատրաստակամություն հայտնելուց հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ բովանդակային խմբագրում արվեց:

Այսպես, նախնական հաղորդագրության մեջ ասվում է` «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցում է երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին: Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել Հայաստանի իշխանություններին միջադեպի քննության գործում և գովեստով ենք նկատում ոստիկանության կողմից իրականացվող հավասարակշիռ ու արհեստավարժ քննությունը»:

Այս հրապարակումից չանցած երեք ժամ` այն հետևյալ տեսքն է ստանում` «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցում է երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին: Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել Հայաստանի իշխանություններին միջադեպի քննության գործում և գովեստով ենք նկատում քննչական կոմիտեի կողմից իրականացվող հավասարակշիռ ու արհեստավարժ քննությունը»:

13115493_1011292635631202_739264465_n

Այն, որ մեր երկրում արտակարգ դեպք է տեղի ունեցել, անհերքելի փաստ է: Եվ այս պահին հանրության համար միայն մի հարց է կարևոր` արդյոք անվտանգ է Երևանը և ապահով է բնակչության համար: Իսկ մեր իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ անցել են ինչ-որ անհասկանալի և անտրամաբանական շտկումների և սրբագրումների, թե ով է աշխատում, ով` ոչ, ով պետք է ավելի շատ երևա, ով` քիչ:

Կասկածից վեր է, որ դեսպանատանը շտկման հուշումը քննչական կոմիտեի կողմից է արվել:




Լրահոս