
«Եթե որեւիցե խնդիր առաջանար, որ շահագրգիռ կողմերի հանդիպումն անհրաժեշտ լիներ, թերեւս ՌԴ նախագահը կլիներ նաեւ Հայաստանում: Եթե անհրաժեշտ լինի, որ Պուտինը գա Հայաստան, ուրեմն կգա Հայաստան»:
Ինչպես տեսնում ենք, ծերակույտի որոշ ներկայացուցիչներ արդեն չափից դուրս են ծերացել, ինչը կոնկրետ ազդում է ոմանց մտավոր ունակությունների վրա, քանի որ արտահայտվող մտքերի անհեթեթության աստիճանը գնալով բարձրանում է: Փաստորեն, Ռուսաստանից պարբերաբար «ապտակներ» ստանալը խնդիր չէ, գազի գինը խնդիր չէ, ծաղկավոր խալաթ հագնելը խնդիր չէ: Իհարկե, Գալուստ Գծատեր Սահակյանի համար դրանք մանրուքներ են, քանի որ գների բարձրացումն իր վրա չի ազդում, ծաղկավոր խալաթ էլ ինքը չի հագնում, չնայած Գալուստ Սահակյան տեսակին ծաղկավոր խալաթ շատ կսազեր: