
Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը նոր պայմանագիր կառաջարկի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսին։ Թե՛ ակումբի ղեկավարությունը, թե՛ մարզչական շտաբը գոհ են ուրուգվայցի ֆուտբոլիստի ցուցադրած խաղից։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ, խփել 53 գոլ ու կատարել 25 գոլային փոխանցում։ Հավելենք, որ Սուարեսը խփած 34 գնդակով գլխավորում է Լա Լիգայի ռմբարկուների ցուցակը։