Հայաստանյան ռեստորանային համալիրներում ապրիլի 1-ից նկատվում է պասիվություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողություններից եւ զոհեր ունենալուց հետո հասարակության շրջանում կարծես ստեղծվել է  բացասական հույզերի, տխրության մթնոլորտ միախառնված հերոսության, բարձր ոգու գիտակցման հետ:

ArmLur.am-ը ռեստորանային համալիրներից հետաքրքրվեց, թե այնուամենայնիվ վերջին շրջանում ինչ հաճախականությամբ են կազմակերպում տոնակատարություններ:

«Օջախ», «Փարավոն», «Բելաջիո», «Փարվանա» ռեստորանային համալիրներից եւ բոլորում նկատվում է ընդհանուր պասիվություն. ապրիլի 1-ից առաջ տոնակատարությունները միանշանակ ավելի հաճախ էին կազմակերպվում: Փարավոն ռեստորանային համալիրից մեզ տեղեկացրին, որ մի շարք հարսանեկան միջոցառումներ անժամկետ հետաձգվել են:




Լրահոս