
ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կազմակերպելու համար: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում նշել է ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրիուն: «Մենք հանդիպել ենք երկու երկրների նախագահներին և այժմ փորձում ենք կազմակերպել նախագահների հանդիպում», ասել է Անդրյուն: Նրա խոսքով` դեռևս տարածաշարջան այցելելու կոնկրետ ծրագրեր համանախագահները չունեն: «Հրադադարի ռեժիմը չպետք է խախտվի, և անհրաժեշտ է որքան հնարավոր շուտ սկսել բանակցային գործընթացը»,- ասել է ֆրանսիացի համանախագահը: