
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ իր գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրած հաղորդագրության մեջ:
«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության և միջազգային օրակարգի հարցեր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարների և կոնֆլիկտի գոտում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ կարծիքներ փոխանակել»,- ասվում է հաղորդագրության մեջ: