ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է
Գոռ Սուջյանն ամուսնանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Գոռի քույրը` Եվա Սուջյանը. «Այսօր հիասքանչ օր է, մարդի՛կ. իմ բրատիկն ամուսնանում է… Արեւս, հարազա՛տս, սիրում եմ քեզ եւ երջանիկ եմ, քանզի դու երջանիկ ես: Աստված օրհնի ձեր միությունը, եւ թող ձեր սերը հարատեւի….»: Այս գրառումը, իհարկե, չէր կարող անտարբեր թողնել մեզ: Զանգահարեցինք Գոռին, ով ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց լուրը, պարզապես խնդրեց մեզ սպասել ու հավելեց, որ վաղը կխոսի այս մասին: Հիշեցնենք նաեւ, որ Գոռն արդեն երկար ժամանակ է, ինչ ընկերություն է անում երգչուհի Վարսայի հետ:
ՉԻ ԼՌՈՒՄ
Դերասան Հայկ Մարությանը, նույն ինքը` Կարգին Հայկոն, շարունակում է պայքարել երկրում տիրող անարդարությունների դեմ՝ հաճախ նաեւ գրառումներ կատարելով ֆեյսբուքյան իր էջում: Այս անգամ նրա ֆեյսբուքյան գրառումը վերաբերում էր երիտասարդությանը. «Իշխանությունները պետք է գիտակցեն, որ այսօրվա երիտասարդության հետ էլ հնարավոր չի հին ձեւերով երկխոսել: Կամ ձեզ «Upgrade» արեք, կամ էլ «Uninstall» եղեք, քանի ձեզ «Shut Down» չեն արել»:
ՏՊԱՎՈՐՎԱԾ Է
Օրեր առաջ երգչուհի Անգելինա Գասպարյանը` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը, վերադարձել է Ֆրանսիայից: esyes.am-ի հետ զրույցում փոքրիկ Անգելինան պատմել է, որ ծնողների հետ տասը հիանալի օր է անցկացրել Ֆրանսիայում. «Ճիշտ է, օրերը շատ արագ էին անցնում, բայց հասցրեցի լինել Էյֆելյան աշտարակում, Լուվրի թանգարանում, «Դիսնեյ լենդ»-ում: Այցելել եմ Աստվածամոր տաճար, բարձրացել զանգակատուն, որտեղ էլ հիշեցի հայտնի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ֆիլմը: Շատ տպավորված եմ Փարիզի Աստվածամոր տաճարի գեղեցկությամբ, ամեն ինչ շատ հետաքրքիր էր ու խորհրդավոր: Վաղուց էի ուզում Ֆրանսիա գնալ, ու ահա, այս տարի բոլորով գնացինք»:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Մարուշա Հակոբյանն իր խորին շնորհակալությունն է հայտնում Հերացու թիվ 1 հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության եւ Լ.Օ.Ռ. կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոցենտ Ա. Յու. Պողոսյանին, Լ.Օ.Ռ. բժիշկ Արմեն Լեւոնի Զարգարյանին, դիմածնոտային բժիշկ Ոսկեհատ Սմբատի Ներսիսյանին, ցանկանում նրանց առողջություն եւ բեղմնավոր աշխատանք իրենց անշահախնդիր աշխատանքային ասպարեզում: