
ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել՝ եթե աշխատողի դրույքը (աշխատաժամանակը) պակաս է մեկ դրույքից (նորմալ աշխատաժամանակից), ապա սոցիալական փաթեթից օգտվելու ի՞նչ սահմանաչափ է կիրառվում նրա համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատակցի դրույքը (աշխատաժամանակը) մեկ դրույքից պակաս (նորմալ աշխատաժամանակից պակաս՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն կրճատ տեւողությամբ աշխատաժամանակի) լինելու դեպքում սոցիալական փաթեթի սահմանաչափը նվազեցվում է համապատասխանաբար: Օրինակ, կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի 5,500 ՀՀ դրամ: Սակայն կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունենալու դեպքում սոցիալական փաթեթի գումարի հատկացնում հնարավոր չէ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, այն աշխատողները, ովքեր աշխատում են կես դրույքից էլ պակաս դրույքաչափով, կզրկվեն սոցփաթեթի ծառայություններից, իսկ նրանց աշխատավարձի չափի մասին պատկերացում կարելի է կազմել՝ հաշվի առնելով մեր երկրի անմխիթար վիճակը: