Անցած տարվա համեմատ հարկեր և տուրքերից մուտքերն նվազել են 1 միլիարդ 391 մլն դրամով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մարտ ամիսներին հարկեր եւ տուրքերից պետբյուջեի մուտքերի տվյալները: Ըստ այդմ, այս տարվա մարտին հավաքագրված հարկեր եւ տուրքերը, անցած տարվա նույն ամսվա համեմատ, աճել են 1 միլիարդ 617 մլն դրամով եւ կազմել են 81 միլիարդ 338 մլն դրամ: Այս հանգամանքը ՀՀ ՊԵԿ նոր ղեկավարության եւ հատկապես մարտի 2-ից այդ կառույցը գլխավորող Հովհաննես Հովսեփյանի համար առանձնահատուկ կարեւորություն ունի, քանի որ տարվա սկզբից հարկեր եւ տուրքերից մուտքերը սկսել էին նվազել:

Ընդհանուր եռամսյակի կտրվածքով հարկեր եւ տուրքերից մուտքերն անցած տարվա համեմատ նվազել են 1 միլիարդ 391 մլն դրամով եւ կազմել են 230 միլիարդ 776 մլն դրամ: Այսինքն՝ առաջին երկու ամիսների կտրվածքով հարկեր եւ տուրքերի գծով մոտ 3 միլիարդ դրամի անկումն ամբողջությամբ դեռ չի հաջողվել «սրբագրել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս