Չորրորդ իշխանություն. ՀԱԿ-ին կզրկեն ԵԽԽՎ ամբիոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ” տեղեկություններով, ԱԺ-ում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչը՝ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, աշնանը վերջին անգամ կմասնակցի ԵԽԽՎ աշխատանքներին։ Բացատրենք որն է խնդիրը։ Սովորաբար ԵԽԽՎ-ում պետք է ներկայացված լինեն խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը, որպեսզի նրանց բոլորի ներկայացուցիչներն էլ ամբիոն ունենան այդ հեղինակավոր կառույցում։
ԵԽԽՎ պատվիրակությունները, այդ թվում հայաստանյանը, ձևավորվում են համամասնությամբ, ավելի կոնկրետ՝ Դոնթի բանաձևով։ Սա մի բանաձև է, որով տարբեր խորհրդարաններում որոշվում են հանձնաժողովների և պատվիրակությունների քվոտաները։
 
Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ստացվեց այնպես, որ ՀՀԿ-ն բավականին բարձր տոկոս “խփեց” և վերոնշյալ բանաձևի կիրառման արդյունքում վերցրեց ԵԽԽՎ 8 հոգանոց պատվիրակության ուղիղ կեսը՝ 4 տեղերը։
Մնացած տեղերը բաշխվեցին այլ խմբակցությունների միջև. ստացվեց այնպես, որ խմբակցություններից մեկին “տեղ չհասավ”։ Ուստի որոշվեց կիրառել բանաձևի ռոտացիոն սկզբունքը։
Շարունակությունը  այսօրվա համարում։
 




Լրահոս