168 ժամ. Գոլդ համարանիշները կշատանան եվ կթանկանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունը ցանկանում է ավտոմեքենաների պետհամարանիշերի սերիայում օգտագործվող տառերի քանակը ավելացնել եւս երեքով։ Այս մասին գրում է ,168 ժամե թերթը եւ հավելում. “Մասնավորապես, ներկայումս տրանսպորտային միջոցների համարնիշներում, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման 3-րդ հավելվածի համաձայն, օգտագործվում են միայն A, D, L, M, N, O, P, Q, R, S, T, U եւ V տառերը: Դրանց կավելանան նաեւ C, F եւ Z տառերը։
Որոշումը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից վաղը ներկայացվելու է կառավարության հաստատմանը։
Ինչո՞ւ են ավելացվում լրացուցիչ տառերը։ Որովհետեւ այդպես հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել “գոլդ” համարանիշների տարբերակների քանակը եւ հետեւաբար՝ ավելի շատ ֆինանսական միջոցներ ներգրավել դրանց վաճառքից։ Ի դեպ, Ոստիկանությունը չի էլ թաքցնում այս նորամուծության պատճառը։ “Որոշման ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող եւ հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել են”,- նշվում է հիմնավորման մեջ եւ ավելացվում, որ որոշման նախագծի ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:
Սակայն սա դեռ ամենը չէ։ Թանկանալու են նաեւ “սուպերգոլդ” համարանիշերը…”,- գրում է “168 ժամը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս