“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բավական ջերմ հարաբերություններ ունի իր դստեր նշանածի սպանության գործով դատավոր Մարտին Սարոյանի հետ։ Ավելին, ինչպես պնդում են ականատեսները, Մ. Սարոյանն անձամբ ներկա է եղել Վ. Ղուկասյանի վաղամեռիկ եղբոր՝ Ա. Ղուկասյանի քառասունքին։
“Այսքանից հետո. թերևս պարզ է, թե ինչու էր դատավորը հանդուրժում, որ Վ. Ղուկասյանը դատական նիստի ողջ ընթացքում հրաժարվում էր պատասխանել պաշտպանական կողմի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերին, ավելին, նրան անվանեց “դև”։ “Ժողովուրդ”-ը երեկ զրուցեց անձամբ դատավոր Սարոյանի հետ, սակայն վերջինս հերքեց լուրը. “Ո՛չ, նման բան չկա”։ Հարցին, թե ականատեսներ են եղել, նա շարունակեց պնդել. “Նման բան չկա”,-գրում է թերթը։