“Հրապարակը” գրում է, թե գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտնի է իր հարազատ Ապարանի եւ հատկապես հայրենի Չքնաղ գյուղի նկատմամբ ամենանուրբ զգացումներով ու սիրով: Իսկ երբ 10 եւ ավելի տարիներ նման բարձր պաշտոն ես զբաղեցնում, այդ նվիրական զգացումները խիստ նյութական տեսք են ստանում եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակում:
Ասենք, տարիներ շարունակ պրն Հովսեփյանն ամեն ինչ արել է, որ իր մարզն ու հատկապես հարազատ գյուղը ծաղկեն: Եվ այդ գործի համար ոչ միայն իր անձնական միջոցներն է ներդրել, այլեւ օգտագործել է դատախազական լծակները: Չքնաղ գյուղը Հայաստանի ամենաբարեկարգ գյուղերից է եւ ոչ միայն այն պատճառով, որ այս գյուղի բնակիչները հարուստ են, այլեւ այն, որ Հայաստանի ամենատարբեր տարիների բարձրաստիճան պաշտոնյաներն այստեղ տներ են կառուցել, որ Աղվան Գառնիկիչին հարեւան լինեն եւ երբեմն շաբաթ-կիրակիները նրա նկարած ծաղիկներով հիանան:
Ասում են՝ Գառնիկիչը նաեւ ինքն է ոմանց առաջարկել տներ կառուցել իր գյուղում: Մանավանդ նրանց, ովքեր օրինականության դաշտում խնդիրներ են ունեցել: Այստեղ առանձնատներ ունեն, ասենք, գյուղնախարար Դավիթ Լոքյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ուրիշներ:
Մանրամասները այսօրվա համարում