Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ոլորտի մասնագետներին հանձնարարել է ուսումնասիրել ապրիլի 1-ից սկսված ագրեսիայի հետևանքով առաջնագծում զոհված ընտանիքների վիճակը, որպեսզի համապատասխան օգնություն տրամադրվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքապետը: «Նաև ուսումնասիրում ենք այն ընտանիքները, որոնք վարձով են ապրում, եթե անհրաժեշտություն կա բնակարան տալու, ապա կտանք», – նշեց Մարգարյանը:
Հարցին` ճի՞շտ է արդյոք, որ այս օրերին կոչ է արվում պաշտոնյաներին կուլակաթափ անել և գումարներն ուղղել սահմանին, նա պատասխանեց. «Ով այդ առաջարկությունն անում է, իրենից էլ հարցրեք»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: