ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդես է եկել Մոսկվայում միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովի շրջանակներում, փոխանցում է Life.ru-ն:
«Ողջ պատասխանատվությամբ ցանկանում եմ հայտարարել, որ մենք դեմ ենք սպառազինությունների մրցավազքին»,- համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավարը՝ խոսելով Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին:
«Միաժամանակ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն սկսել են ռուսական սահմանների մոտ սպառազինությունների տեղակայումը՝ հակահրթռիային վտանգավոր ծրագրեր իրականացնելով և մեծացնելով ռազմական ծախսերը: Նման գործողությունները մեզ ստիպում են ադեկվատ ռազմական և ռազմատեխնիկական միջոցներ կիրառել»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: