
Օգոստոսի 22-ին` ժամը 03.18-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մարզադաշտի արտաքին պատը փլուզվել է և լցվել Խարազյան փողոց: Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեպի Խարազյան փողոց է փլուզվել մարզադաշտի արտաքին պատը (15×3մ)՝ ամբողջությամբ փակելով ճանապարհի երթևեկելի մասը: Ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները կսկսվեն օգոստոսի 22-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: