Օգոստոսի 21-ին` ժամը 20:45-ին, տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին Օպել Վեկտրա մակնիշի 89 TT 900 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (70 մ): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Ք.-ի (մոտ 30 տ., Վանաձոր քաղաքի բնակիչ) դին և տուժած` 1956 թ. ծնված Ա. Դ.-ին (Ղուրսալ գյուղի բնակիչ):