Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև ռազմական շփումների շարունակումը. Լուկաշևիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև ռազմական շփումների շարունակումը, սակայն բարձր մակարդակով հանդիպման մասին խոսակցություններ չկան: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են հանդես գալ Ղարաբաղի իրավիճակի շուրջ զեկույցով:

«Դեռևս ես չեմ լսել նման հանդիպման նախապատրաստման մասին, հաշվի առնելով, որ կոնֆլիկտի գոտում լարվածության բռնկում է տեղի ունեցել, ինչը հետ է մղել կողմերի միջև ուղիղ բանակցությունների գործընթացը»,-ասել է Լուկաշևիչը՝ հավելելով, որ Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց դադարեցնել հակամարտությունը:

«Ապրիլի 20-ին համանախագահները եղել են գործող ղեկավարի մոտ, զեկուցել են իրավիճակի մասին, ապրիլի 6-9-ը եղել են տարածաշրջանում: Ակնկալվում է, որ նրանք Վիեննայում հանդես կգան հետագա գործողությունների մասին զեկույցով»,-նշել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:




Լրահոս