Նոր արագաչափեր օգոստոսի 26-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2013 թվականի օգոստոսի 26-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Երեւան քաղաքի Չարենցի փողոց 8՝ 1 արագաչափ, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Երեւան քաղաքի Չարենցի փողոց 25՝ 1 արագաչափ, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. “Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման” միջպետական նշանակության ավտոճանապարհի 65.5-րդ կմ (Քուչակ գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




Լրահոս