Գազի գինը կիջնի նաև սպառողների համար. «Գազպրոմ Արմենիան» կդիմի ՀԾԿՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիան» պատրաստվում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին մատակարարվող գազի գինը վերանայելու առաջարկությամբ։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց  մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Հազար խորանարդ մետրի դիմաց գործող 156 հազար դրամի փոխարեն գազամատակարար ընկերությունը մտադիր է փոքր բաժանորդների, այդ թվում՝ բնակչության համար առաջարկել 146 հազար 700 դրամ սակագին։ Այլ կերպ ասած, նախատեսվում է նվազեցնել 9,3 հազար դրամով (կամ 5,9 տոկոսով)։




Լրահոս