Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» առաջին խաղին իսպանական ակումբի դարպասապահ Կեյլոր Նավասը կրկին գնդակ չընդունեց սեփական դարպասը:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում նախօրեին տեղի ունեցած խաղն արդեն 8-րդն էր Նավասի համար, որի ընթացքում նա կարողանում է անառիկ պահել իր դարպասը:
Այս անվանակարգում Նավասը մադրիդյան թիմի կազմում դարձավ լավագույն դարպասապահը՝ սահմանելով ռեկորդ: