Դավութօղլուի դեմ նախապատրաստվող ահաբեկչությունը կանխվել է. ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն ահաբեկչություն էին նախապատրաստում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դեմ, գրում է թուրքական Milliyet-ը:

Կոնիա նահանգում անցկացված հատուկ օպերացիայի ժամանակ ձերբակավել է «Իսլամական պետության» 9 անդամ, որոնց թվում՝ մեկ կին:

Հարցաքննության ժամանակ հաստատվել է, որ ահաբեկչությունը պլանավորվում էր անցած շաբաթ Կոնիա վարչապետի այցի ընթացքում, սակայն անվտանգության միջոցառումների ուժգնացման պատճառով նրանց չի հաջողվել ներթափանցել հրապարակ, որտեղ Դավութօղլուն ելույթ էր ունենում նահանգի բնակիչների առջև:




Լրահոս