Տեղի է ունեցել «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան:
Ոչ մի երաժիշտ այնքան զորեղ ազդեցություն չի գործել հայ ստեղծագործական կյանքի վրա, որքան Կոմիտասը: Հավաքելով հայկական ժողովրդակա ն երգերը՝ նա դրանք ժողովրդին էր վերադարձնում մաքրված և վերածնված:
Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ Կոմիտասը երկու տասնամյակ տառապում էր հոգեկան խանգարվածությամբ, որն էլ, ի վերջո, դարձել էր նրա մահվան պատճառը փարիզյան հոգեբուժարանում: Սակայն 1991 թվականին պաշտոնական այս վարկածը կասկածի տակ դրվեց:
«Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում լույս է սփռվում Կոմիտասի հիվանդության և մահվան թաքնված հանգամանքների վրա:
«Հայկական չափանիշ» կինոկենտրոն