
Գործադիրը որոշել է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեում ստեղծել հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողով, սահմանել դրա կազմը, անդամների թվաքանակը և անդամներին ներկայացվող չափանիշները, հանձնաժողովի աշխատակարգը, մրցույթ անցկացնելու կարգը:
Որոշումը ՊԵԿ-ին հնարավորություն կտա ապահովել հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթները և ատեստավորումը կազմակերպել միասնական և կատարելագործված պայմաններով:
Նիստում սահմանվել է հարկային և մաքսային ծառայության մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը, որով համակցվում են երկու ծառայությունների նախկին հանձնաժողովների թեկնածուների առաջարկման գործընթացը կարգավորող նորմերը` տարբերության դեպքում նախապատվությունը տալով առավել առաջադիմական մոտեցմանը: