Անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ հակամարտության սրման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակում անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել, առաջնահերթ խնդիր է, որպեսզի ագրեսիայի հերթական բռնկում տեղի չունենա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է RT-ն:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, հաստատում է մեր թեզիսը, որը մենք հնչեցրեցինք նախորդ ճեպազրույցի ժամանակ, այն մասին, որ այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել և գործը հասցնել մինչև կայունացման վերականգնմանը»,-հայտարարել է Զախարովան:

«Այժմ առաջնահերթ խնդիրն, անկասկած, իրավիճակի հանդարտեցումն ու նոր ագրեսիայի և արյունահեղության անթույլատրելիությունն է»,- ընգծել է նա:




Լրահոս