
“BBC News”-ը հայտնում է, որ հանրահայտ “Կոդակ” ընկերությունը ստացել է ամերիկյան դատարանի հավանությունը` սնանկացումից դուրս գալ որպես փոքր թվային լուսանկարչական ընկերություն: “Կոդակ”-ը սնանկացման շեմին է հայտնվել` չդիմանալով թվային լուսանկարչական սարքեր արտադրելու մրցավազքին: Ընկերությունը վաճառել է մի շարք բիզնեսներ եւ արտոնագրեր: Այժմ պատրաստվում է մասնագիտանալ տպագրության մեջ: Հիշեցնենք, որ “Կոդակ”-ը հիմնադրվել է ավելի քան 100 տարի առաջ Նյու Յորքում եւ ժամանակին համարվել է լուսանկարչության մեջ ամենամեծ անունն ունեցող ընկերությունը: