Բաց նամակ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարոնոստիկանապետ, ումն են պետք ձեր բարեխոխման կոչերը, եթե համակարգումնման տականքներ են ապրում, ինչպիսին երեկ Կոմիտասի 5 հասցեի դիմաց տարեց կնոջը գետնին տապալած “միլիցեն”:
Չնայած այն հանգամանքին, որ ամեն կոլլեգիալ նիստի ժամանակ Դուք, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարայնդ, հորդորում և կոչ եք անում ոստիկաններին` վաստակել հանրության վստահությունն ու հարգանքը և թողնել բնակչի հետ շփման հին “սովետական” ռեպրեսիվ մեթոդները, այնուամենայնիվ Ոստիկանության մեջ տաքուկ “բնակվում են” նման տականքներ, որոնք դեռ առաջնորդվում են բռնության սպառնալիքի և ուժի կիրառման մեթոդներով (այս տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է ոստիկանական համազգեստ հագած տականքը բրդելով վայր գցում իր մոր տարիքի տարեց կնոջը https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=1sMYJQqH5vE):
Պարոն Վլադիմիր Գասպարյան, չնայած ձեր կոչերին և հորդորներին, այնուամենայնիվ ցավով նշում ենք, որ սա է Ձեր համակարգը, սա է Ձեր թիմը, որտեղ դեռ կան բազմաթիվ տականքներ (տեսանյութի ոստիկանը ընդամենը դրանցից մեկն է, որը մի պահ երևացել է ), որոնց ուղեղում դեռ նստած է բռնության և ուժի կիրառման սխեման, և նման տականքներին կամ պետք է շտապ հեռացնել համակարգից, կամ ընդունել, որ ձեր կոչերը ուղղակի ոչինչ են և ոչ մինշանակություն չունեն:
Ի դեպ, երեկ բավականին ակտիվ էր իրեն պահում նաև այն ,կարմիր բերետավորըե, որը ապրիլի 9-ին բռնություն էր գործադրում և հարվածում քաղաքացիներին: Փաստորեն նա էլ թքած ունի ձեր հրամանների վրա և այդ քանից հետո դեռ “ապրում է” ոստիկանության համակարգում: Գոնե ամոթ ունեցեք և այդ վիժվածքին մի բերեք նման տեղեր, այսինքն ի ցույց մի դրեք:
Հիմա այս քանից հետո ասեք, որքան գին և արժեք ունեն ձեր կարգադրությունները և հրամանները, եթե միշտ համակարգում կան տականքներ, որոնք չեն հետևում ոստիկանապետի հրահանգներին և չեն կիրառում դրանք: Կարծում եմ նման տականքներից Ոստիկանությունը ազատելը նաև Ձեր պատվի հարցն է. Ուրեմն շտապեք բարձր պահել Ձեր պատիվը, այլապես պետք է ընդունենք, որ հենց տեսանյութում երևացող ոստիկանն է Ձեր համակարգը, Ձեր թիմը և Ձեր կոլլեկտիվը:
ՀՀ քաղաքացիներ




Լրահոս