Թուրքիայի և Վրաստանի իշխանությունները Վրաստանից Թուրքիային մոտ 6 հեկտար տարածքի փոխանցման շուրջ համաձայնության են եկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական Sabah-ին:
Երկրի հյուսիս-արևելքում գտնվող Արդահան նահանգում այդ հողատարածքը 70-ականներին անցել էր Վրաստանին (այդ ժամանակ ԽՍՀՄ կազմում էր) այն բանից հետո, երբ փոքր գետը, որն անցնում էր սահմանի միջով, փոխել էր իր հունը:
Տեղի բնակիչների խնդրանքով Թուրքիայի իշխանությունները 2013թ. վրացի պաշտոնյաների էին հրավիրել վիճելի տարածքն ուսումնասիրելու համար: Բանակցությունների արդյունքում կողմերը որոշել են վերադարձնել սահմանամերձ գետի նախկին հունը, և այդպիսով Թուրքիային հանձնել ֆուտբոլային 15 դաշտի չափով հողատարածքը: