ՀԿԵ ՓԲԸ մեկնաբանությունները Արտենի կայարանի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արտենի” երկաթուղային կայարանի վերաբերյալ որորշ ԶԼՄ-ներում տեղ գտած “Ասպարեզ” ակումբի հայտարարությունների և խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ՀՀ վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերությունը հայտարարում է հետևյալը.
1. Կայարանի երկաթուղային գծերից մեկի ապամոնտաժման միակ պատճառն այն է, որ տվյալ հատվածում փոխադրման աշխատանքների լիարժեք իրականացման համար բավական է միայն մեկ գիծ ունենալը։ Այս գործընթացը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով հիմնավորված և նախապես պլանավորված աշխատանք է: Բացի այդ, ապամոնտաժվող գիծը վերանորոգվել էր տարիներ առաջ, այլ ոչ թե անցյալ տարի, ինչպես նշվում էր ԶԼՄ-ների հրապարակումներում: 
2. “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ օրակարգում չկա որևէ կետ Արտենի կայարանի լուծարման, ինչպես նաև աշխատակիցների կրճատման մասին:
3. Հայտարարությանը, որ ,…քանդելու աշխատանքները ռուսական կողմն է կատարումե կարող ենք պատասխանել, որ “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ում չկան հայկական ու ռուսական կողմեր: Առկա է տնտեսվարող սուբյեկտ՝ ռուսական ընկերության դուստր ձեռնարկություն, որը ղեկավարվում է թե՛ հայ, թե՛ ռուս երկաթուղայինների կողմից: Բոլորն էլ մեկ խնդիր են լուծում:
4. Չգիտես ինչու որևէ մեկը որոշել է շահարկել Արտենի-Արագած միավորված կայարանի պետի ժամանակավոր պաշտոնակատարի անունը: Սակայն Արթուր Առաքելյանը ոչ միայն հանդես չի եկել նման հայտարարություններով, այլև ընդհանրապես չի շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:




Լրահոս