Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն ուղղված են, որպեսզի կանխվի Ադրբեջանի լայնածավալ ագրեսիվ գործողությունները: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծեց, որ սին են Ադրբեջանի կողմից արված այն հայտարարությունները, թե Հայաստանը պատրաստվում է դուրս գալ բանակցային գործընթացից:
«Հայաստանը երբեք դուրս չի եղել բանակցային գոծընթացից, միշտ կողմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հայաստանը չէ, որ հրաժարվել է հանդիպումներից: Եթե հանդիպումները չեղարկվել են, ապա միայն Ադրբեջանի մեղքով», – ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով այս օրերին Ադրբեջանի կողմից հակահայկական հայտարարություններին` Նալբանդյանը նկատեց, որ Ադրբեջանի քաղաքականության մի մասն է դարձել սեփական գործողությունները չընդունելը կամ հայտարարելը, թե տեղյակ չէ իրադարձությունից: «Հայտարարեցին, թե տեղյակ չեն եռանախագահների հայտարարություններից, տեղյակ չեն ապրիլի երկուսի գործողություններից: Ինչպես ասում են՝ գող, սիրտը դող»,- ասաց Նալբանդյանը:
Մանրամասները` տեսանյութում