Ավարտվեց Հայաստանի ջրացատկի առաջնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը:

Աշտարակացատկերի Հայաստանի չեմպիոն է դարձել Վլադիմիր Հարությունյանը: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ազատ Հարությունյանը և Գևորգ Ներսիսյանը:

Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը, առաջնության ընթացքում ստացած վնասվածքի պատճառով՝ Լև Սարգսյանը ստիպված է եղել կիսատ թողնել մրցումները:

«Լևը վնասվածքի պատճառով հանվեց մրցումներից: Վաղը նա բուժզննում կանցնի և պարզ կլինի վնասվածքի լրջությունը: Մենք Եվրոպայի առաջնությանն ենք նախապատրաստվում և նրա վնասվածքի լրջությունից է կախված՝ կմեկնենք թե ոչ: Տղաների ընդհանուր մասնակցությունը դրական եմ գնահատում: Ազատ Հարությունյանը շատ լավ հանդես եկավ: Գիտեք, մի հետաքրքիր բան կա. Լևն ու Վլադիմիրը հաղթողի կոչման համար միշտ մրցակցում են, իսկ Ազատը դուրս է այդ «լարվածությունից» և ցույց տվեց իր լավագույն թռիչքները»,- շեշտեց Չանդիրյանը:

Ջրացատկի Հայաստանի առաջնությունը կայացել է ապրիլի 25-27-ը:




Լրահոս