Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ին՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում՝

Ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ին՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի ապրիլի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝   31.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝      1.80C (1979 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝  15.00C




Լրահոս