Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը Միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու համար գտնվում է Մոսկվայում, այսօր «Ազատության» հետ զրույցում նշել է, որ պաշտպանության համակարգում նոր հրաժարականներ չեն լինելու:
Օհանյանը նաև ասել է, որ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպումներ չի ունեցել, նրանց հետ բանակցություններ էլ չեն սպասվում, «քանի դեռ [ադրբեջանցիները] կրակում են»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, դրանք, ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով, առաջվա պես գործընկերային են, «ոչինչ չի փոխվել»: Այժմ աշխատում են ձեռք բերած սպառազինությունը արագորեն Հայաստան հասցնելու ուղղությամբ: