Բժշկական համալսարանի ռուսահայ շրջանավարտներն Արցախին նվիրել են ՈւԱԶ սանիտարական մեքենա և բժշկական պարագաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ­ բժիշկների ասոցիացիա» համառուսական հասարակական կազմակերպության անդամ ` Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Հովհաննես Սարուխանյանը ռուսաստանաբնակ հայ բժիշկների կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրել է ՈւԱԶ սանիտարական մեքենա և բժշկական պարագաներ: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Սա ոչ թե օգնություն է, այլ պարտավորություն, որը մենք Ռուսաստանում գործունեություն ծավալող՝ Երևանի բժշկական համալսարանի սաներս ցանկացանք տրամադրել Արցախին»,­ նշել է Հովհաննես Սարուխանյանը՝ հավելելով, որ առկա կարիքները գնահատելու և աշխատանքնրը համակարգելու համար դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն և Հայաստանի առաջատար այլ բժշկական կենտրոններ: Ասոցիացիայի ներկայացուցիչը վստահեցրել է, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու: Հաղորդագրության մեջ նաև նշվում է. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը ծանոթացավ տրամադրված ապրանքներին՝ ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում»: Նա բարձր գնահատեց մեր բժիշկ­հայրենակիցների պատրաստակամությունը, և տեղեկացրեց, որ նվիրատվությունն առաջիկա օրերին կփոխանցվի ԼՂՀ առողջապահության նախարարությանը»:




Լրահոս