
Euromag.ru-ն գրում է, որ հանրահայտ երգիչ եւ դերասան Անդրեանո Չելենտանոն Իտալիայում ոտնաթաթի վնասվածք է ստացել եւ տեղափոխվել Սան Ռեմոյի անհետաձգելի բժշկական օգնության ծառայություն: Նշենք, որ Չելենտանոն կնոջ՝ Կլաուդյա Մորիի հետ հանգստի է մեկնել իտալական Լիգուրիա շրջան: Կինը լրագրողներին պատմել է, որ վնասվածքի պատճառը հյուրանոցում վայր ընկնելն է եղել։ Առաջին բուժօգնություն ստանալուց հետո, երաժիշտը դուրս է գրվել հիվանդանոցից: