ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա ՀՀԿ-ականների փակ հանդիպում` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, մեզ հասած տեղեկություններով, ծրագրված էր քննարկել ահմանային լարվածության թեման ու ՀՀԿ-ականների պահվածքը: ՀՀԿ բոլոր ներկայացուցիչներին հրահանգված էր պարտադիր ներկա գտնվել:
ArmLur.am-ը քիչ առաջ իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհություն է հայտնել իր թիմակիցների աշխատանքից: Նա զայրացել է ՀՀԿ-ականներից շատերի վրա և նշել, որ նրանք անգործության են մատնվել` հավելելով, թե միայն գեղեցիկ խոսում եք, բայց չեք աշխատում: «Այս իրավիճակին պետք է վերջ դրվի, դուք բոլորդ փորձում եք խուսափել պատասխանատվությունից: Մենք թիմ ենք, իսկ թիմը պետք է միասին գործի և ուժեղ լինի, որպեսզի կարողանա դիմագրավել այն բոլոր արհավիրքներին, որոնք սպառնում են մեր երկրին»- մոտավորապես այսպիսի բովանդակությամբ դժգոհություն է հայտնել Սերժ Սարգսյանը:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը փորձում է հող նախապատրաստել՝ առաջիկայում կառավարման համակարգում լուրջ փոփոխություններ անելու համար: ArmLur.am-ը կփորձի հավելյալ մանրամասներ եւս ներկայացնել ՀՀԿ փակ նիստից: