Երեվանի հիմնական դպրոցները պատրաստվում են նոր ուսումնական տարվան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցներում արդեն բաշխվում են դասագրքերը, որոնք ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տրամադրում է դպրոցների տնօրենների՝ նախապես ներկայացրած հայտերում նշված քանակությամբ, ընդ որում՝ առաջինից չորրորդ դասարանների բոլոր դասագրքերը անվճար են, իսկ հինգից իններորդ դասարանների դասագրքերի համար ծնողները կարող են վճարել ուսումնական տարվա ընթացքում։
Դպրոցներին են բաշխվում նաև ուսումնաօժանդակ իրեր՝ աշխարհագրության ատլասներ, պաստառներ և այլն, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցներ։ Նոր ուսումնական տարվա նախապատրաստական բազմաթիվ միջոցառումներում ներառված է նաև դպրոցների հարակից փողոցների ճանապարհային գծանշման աշխատանքները և կահավորումը երթևեկության նշաններով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 




Լրահոս