Armenian text to speach

Ինչպես է Սամվել Կարապետյանը հայտնվել պետական պատվիրատուների թոփ 10-յակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«ՌԲԿ» Ռուսական ՌԲԿ հեռուստաալիքը բացահայտել է, որ «Տաշիր գրուպի» սեփականատեր հայազգի գործարար Սամվել Կարապետյանի հետ կապ ունեցող ընկերությունները 2015թ. պետական պատվերներից ստացել են ավելի քան 52 մլրդ ռուբլի: Ինչպե՞ս է նրանց հաջողվում պայմանագրեր կնքել նախագահի վարչակազմի, Դաշնային ծառայության պահպանության և «Գազպրոմ»-ի հետ, գրում է «ՌԲԿ»-ն:

«Տաշիր գրուպի» մոսկովյան գրասենյակը գտնվում է Կարապետյանին պատկանող «Նեպման կլուբ» բիզնես կենտրոնի մոտ, Պոդկոլոկոլնի նրբանցքում: Բիզնես կենտրոնի առաջին հարկում Forbest ռեստորան և կարաոկեն է, որի առաջին 6 տառերը համընկնում են Forbes ամսագրի լոգոյին: Դատելով անվանումից՝ իր հաջողությունը Կարապետյանը նախազգում էր. այն բացվել է 2008թ.՝ 2 տարի առաջ այն բանից հետո, երբ Forbes-ն ընդգրկեց նրան ամենահարուստ ռուսների ցուցակում: «ՌԲԿ»-ն նշում է, որ իր թղթակիցներին գործարարն ընդունել է «Նեպման կլուբ»-ի մեծ աշխատասենյակում, որի պատերին երևանյան բնապատկերներ են, պատուհանից՝ տեսարան է բացվում դեպի Մոսկվայի կենտրոն:

«Տաշիր»-ը, ինչպես գրում է լրատվամիջոցը, կոմերցիոն անշարժ գույքի շուկայում ամենախոշոր խաղացողներից է, սակայն վերջին երկու տարում Կարապետյանին եկամուտների էական մաս է բերում պետության, այդ թվում մայրաքաղաքային իշխանությունների հետ աշխատանքը: «ՌԲԿ»-ի հաշվարկների համաձայն՝ 2014թ. «Տաշիր»-ի հետ կապ ունեցող կառույցները պետական ընկերություններից և գերատեսչություններից մոտ 116,2 մլրդ ռուբլիի պատվերներ են ստացել, որոնցից մոտ 52,9 մլրդ ռուբլին՝ 2015թ.: Նման պորտֆելով, գրում է հեռուստաալիքը, Կարապետյանը կարող էր հայտնվել մեկ այլ վարկանիշային աղյուսակում՝ «Պետական պատվերների արքա 2016»:

Այժմ այդ տեղը զբաղեցնում է «Գազպրոմի» համար խողովակ արտադրող «Խողովակների ինովացիոն տեխնոլոգիաներ» ընկերության սեփականատեր Իվան Շաբալովը (պետական պատվերները գնահատվում են 38,1 մլրդ ռուբլի): Շաբալովից և Կարապետյանից առաջ է անցնում Crocus Group-ի հիմնադիր Արաս Աղալարովը (69,3 մլրդ ռուբլի):




Լրահոս