Ռոնալդուն խաղադաշտ կվերադառնա հաջորդ շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջորդ շաբաթ արդեն պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ: Այդ մասին հայտնել է Ռոնալդուի մայրը` Դոլորես Ավեյրոն:

«Այժմ Կրիշտիանուն պատրաստ է 80 տոկոսով: Սակայն հաջորդ շաբաթ նա պատրաստ կլինի 100 տոկոսով»,- Marca-ն մեջբերում է Դոլորեսի խոսքերը:

Հավելենք, որ տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ի հարձակվողը բաց կթողնի Պրիմերայի 36-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ հանդիպումը, սակայն խաղադաշտ դուրս կգա «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ պատասխան խաղում:




Լրահոս