Տավուշում անօդաչու թռչող սարքեր են հայտնվել. հայ զինծառայողներին հաջողվել է շարքից հանել դրանցից մեկը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 26-ի երեկոյան Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի երկնքում հայտնվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր: Ակնաղբյուրի գյուղապետ  Կարեն Դոլմազյանը  «Ժողովուրդ »-ի հետ զրույցում հաստատել է իրենց գյուղի տարածքում անօդաչու սարքերի հայտնվելու մասին տեղեկությունը: Ի դեպ, Ակնաղբյուրի բնակիչներն անօդաչու սարքերը տեսնելով, անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրենց տների լույսերն անջատել են:

Չճշտված տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողներին հաջողվել է անօդաչու սարքերից մեկը շարքից հանել: Նկատենք, որ ադրբեջանական կողմը հազվադեպ է համարձակվում Տավուշի ուղղությամբ, թեկուզ հետախուզական նպատակներով, անօդաչու սարքեր օգտագործել: Տավուշի երկնքում թշնամու անօդաչու թռչող սարքերից վերջին անգամ նկատել էին անցած տարվա աշնանը` Նոյեմբերյանի հատվածում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօվա համարում:




Լրահոս