
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը առաջին հաղթանակն է տոնել նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող մրցաշարում:
Արոնյանի մրցակիցը Պավել Էլջանովն էր: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 45-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այժմ Արոնյանը 4 միավորով 3-րդ տեղում է և առաջատար Մագնուս Կարլսենին զիջում է մեկ միավորով:
Հաջորդ՝ նախավերջին տուրում, Արոնյանի մրցակիցը աշխարհի չեմպիոնն է՝ Մագնուս Կարլսենը:
ՀԱՕԿ լրատվության բաժին