Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Ղազախստանի Հանրապետությունում եւ, համատեղության կարգով, Ղրղզստանի Հանրապետությունում եւ Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա):
Արա Սահակյանի կենսագրությունը.
Ծնվել է 1955թ. հունվարի 1-ին:
Աշխատանքային փորձ
Սեպտեմբեր 2007թ. – մինչ օրս – Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիա, դասախոս,
Հուլիս 1995թ. – Հուլիս 1999թ. – ՀՀ Ազգային ժողով, պատգամավոր,
Հուլիս 1995թ. – Փետրվար 1998թ. – ՀՀ Ազգային ժողով, փոխնախագահ,
Մայիս 1990թ. – Հունիս 1995թ. – ՀՀ Գերագույն խորհուրդ, պատգամավոր,
Ապրիլ 1992թ. – Հունիս 1995թ. – ՀՀ Գերագույն խորհուրդ, 1-ին փոխնախագահ,
Օգոստոս 1990թ. – Ապրիլ 1992թ. – ՀՀ Գերագույն խորհուրդ, քարտուղար,
Սեպտեմբեր 1988թ. – Սեպտեմբեր 1990թ. – Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ, դասախոս,
Սեպտեմբեր 1980թ. – Սեպտեմբեր 1988թ. – Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, գիտական խմբագիր,
Սեպտեմբեր 1978թ. – Սեպտեմբեր 1980թ. – Վ. Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտ, լաբորանտ:
Կրթություն
1973 – 1978թթ. – Երեւանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, փիլիսոփայության բաժանմունք, փիլիսոփա-դասատուի որակավորում:
Հմտություն
Փիլիսոփայության եւ փիլիսոփայության պատմության բնագավառներում գիտական հետազոտություններ (20-ից ավելի հրապարակում),
Պետական կառավարման, սոցիալական եւ մարդու իրավունքների ու ժողովրդավարության հիմնախնդիրների շուրջ հրապարակախոսական հոդվածներ (1 մենագրություն եւ 200-ից ավելի հրապարակում),
Գիտական բնագրերի խմբագրում (4 մենագրություն, 1 ժողովածու, 1 դասագիրք եւ 100-ից ավելի հոդված):
Ամուսնացած է, ունի երկու երեխա: