Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «խախտելով հրադադարի ռեժիմը՝ Հայաստանը կրակի հետ է խաղում», փոխանցում է TRT Haber-ը:
Նրա խոսքով՝ շփման գծում վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին հայկական բանակի նկատմամբ ադրբեջանական բանակի առավելությունը:
«Այդ կոնֆլիկտում թափ է առնում Ադրբեջանը, Իլհամ Ալիևը: Եվ Ռուսաստանը լիարժեք չի աջակցում Հայաստանին: Համենայնդեպս, բացահայտ չի աջակցում, քանի որ Ադրբեջանի հետ հարաբերությունները նրա համար առավել շահավետ են: Եթե այսօր նրանք չեզոք դիրք ենք գրավում Ադրբեջանի տարածքների վերադարձման հարցում, ապա Հայաստանին կհամակի վախը»,-ասել է նա: